Խոշոր վթար՝ Աշտարակում. Mazda 6-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին. Կա վիրավոր
Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։