Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8576 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1637 է: