Մակրոնը եւ Բայդենը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին, տեղեկացրել է Ելիսեյան պալատը։
Համաձայն Ելիսեյան պալատի հայտարարության՝ երկու նախագահները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային եւ մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնություններին։ Չի ճշտվել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առանձին զրույցի ժամանակ Մակրոնը աջակցություն է հայտնել Ուկրաինային եւ մանրամասն պատմել լրացուցիչ օգնության մասին, որը Եվրամիությունը կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը։