BAFTA-ի ֆեմինիստական ռեկորդը․ Լոնդոնում հանձնել են կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակները
Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը դարձել է կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակակիր։ Ռեժիսորը եւս ստացել է գլխավոր մրցանակն այդ անվանակարգում եւ դարձել երրորդ լավագույն կին ռեժիսորը BAFTA-ի պատմության ընթացքում Քլոե Չժաոյից («Քոչվորների երկիրը») եւ Քեթրին Բիգելոուից («Փոթորկի տիրակալը») հետո։
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1920-ականներին։ Ֆիլ եւ Ջերջ եղբայրները Մոնտանայում գտնվող խոշոր ռանչոյի սեփականատերեր են։ Անկախ ազգակցական կապից եւ ընտանեկան բիզնեսից, նրանք քիչ ընդհանուր բաներ ունեն․ Ֆիլը կոպիտ է բաց չի թողնում թույլերին նվաստացնելու հնարավորությունը, իսկ Ջորջը լուռ է, քաղաքավարի եւ նախընտրում է հանգիստ ղեկավարել իր բիզնեսը։ Երբ Ջորջն ամուսնանում է այրի Ռոուզի հետ, որը դեռահաս որդի ունի, Ֆիլը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել դրա հետ։
Ի դեպ, մրցանակաբաշխության պատմության ընթացքում առաջին անգամ «լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավասար քանակով կանայք ու տղամարդիկ են առաջադրված եղել։ Սա BAFTA-ի ֆեմինիստական ռեկորդն է։