Ford-ը ցուցադրել է GT-ի նոր հատուկ տարբերակի թիզերը
Ford-ի Performance ստորաբաժանումը ներկայացրել է հաջորդ հատուկ թողարկման GT կուպեն, որը կլրացնի Heritage Edition ռետրո ընտանիքը: Այս անգամ սուպերքարը կնվիրվի ամերիկյան Holman & Moody մրցարշավային թիմին, որը անցյալ դարի 50-ականների վերջին է հայտնվել։ Թիմը Ford-ի հետ աշխատանքի շրջանակներում ապրանքանիշի տարբեր մոդելներ է պատրաստել մրցարշավների տարբեր դիսցիպլիններում, այդ թվում՝ հայտնի Ford GT40-ով «Լե Մանի 24 ժամ» մարաթոնին մասնակցելու համար, գրում է Motor-ը։
1966թ․ Ֆրանսիայում ամենօրյա մարաթոնի վերջնագծի երեք առաջին տեղերը գրավել են Ford GT40 Mk.II-ը, Shelby American-ի գործարանային թիմը, որը շահել է հաղթական դուբլը, եւ Holman & Moody-ն: Ամերիկացի մրցարշավորդներ Ռոննի Բաքնեմը եւ Դիկ Հաթչերսոնը բրոնզե մեդալ են նվաճել ոսկեգույն №5 կուպեով, որի թափքին նաեւ սպիտակ ու կարմիր գույներ են եղել:
Նույն գույներով կպատրաստվի ժամանակակից Ford GT Holman & Moody Heritage Edition-ը, որը հաճախորդներին կառաջարկվի 2022թ․ գարնանը։ Հիշեցնենք, որ Holman & Moody թիմը Հյուսիսային Կարոլինայում հիմնադրվել է 1957թ․՝ Ջոն Հոլմանի եւ Ռալֆ Մուդիի կողմից՝ Ford մեքենաներ վաճառող իրենց սեփական ավտոսրահի հիման վրա:
Սկզբում թիմը մրցարշավային Ford-եր է պատրաստել NASCAR-ի համար, իսկ երբ ապրանքանիշը որոշել է տեղափոխվել Լե Ման, Holman & Moody-ն Shelby American-ի հետ միասին ներգրավվել է նախագծում: