Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսների ձեւաչափով բանակցությունների շարունակման մասին
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսների ձեւաչափով բանակցությունների շարունակման մասին։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, բանակցությունների հերթական փուլը կկայանա մարտի 14-ին։
«Եվ նորից։ Բանակցություններն ընթանում են նոն-ստոպ, տեսակոնֆերանսների ռեժիմով։ Մշտապես գործում են աշխատանքային խմբերը։ Բազմաթիվ հարցեր մշտական ուշադրություն են պահանջում։ Երկուշաբթի, մարտի 14-ին, տեղի կունենա բանակցային նիստ, որտեղ կամփոփվեն նախնական արդյունքները...»,- գրել է նա Թվիթերում։