Ռուսաստանը հնարավոր է քիմիական զենքով հարձակում պլանավորի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենքով հարձակում պլանավորել․ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Այժմ, երբ արվել են այդ կեղծ հայտարարությունները (Ուկրաինայում քիմիական զենք պատրաստող լաբորատորիաների մասին-խմբ․) մենք պետք է զգոն լինենք, հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը քիմիական զենքով հարձակում պլանավորի», -հայտարարել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկություններ էր հրապարակել Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ռազմական-հենսաբանական գործունեություն ծավալելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե Մոսկվան թանկ կվճարի, եթե Ուկրաինայի տարածքում քիմիական զենք կիրառի։