«Մենք չպետք է բոլոր ռուսներին թշնամիներ համարենք». Միլա Կունիսը դեմ է արտահայտվել ռուսաֆոբիային
Միլա Կունիսը կոչ է արել Արևմուտքին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով բոլոր ռուսներին չընկալել որպես թշնամիներ։ Դերասանուհին իր դիրքորոշմամբ կիսվել է ամերիկացի լրագրող, Առնոլդ Շվարցենեգերի նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ հարցազրույցում։ Հայտնում է Spletnik.ru լրատվականը։
«Կարծում եմ՝ չպետք է բոլոր ռուսներին թշնամի համարենք։ Ես իսկապես ուզում եմ սա ընդգծել, քանի որ մամուլը շատ քիչ է խոսում այդ մասին։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի ժողովուրդը մեղավոր է կատարվածի համար, և չեմ ուզում, որ բոլոր ռուսները սարսափելի մարդիկ համարվեն։ Ես իսկապես դեմ եմ նման հռետորաբանությանը»,-ասել է Կունիսը։
Նա հորդորեց մարդկանց հիշել, որ երկրի քաղաքացիներն ու իշխանությունները նույնը չեն։ Կունիսը նշել է, որ մանկուց իրեն ամերիկուհի է համարում, քանի որ 1991 թվականին նրա ընտանիքը Ուկրաինայից տեղափոխվել է Լոս Անջելես, բայց քանի որ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն է սկսվել, իրեն թվում է, թե «մի հսկայական կտոր է պոկվել իր սրտից։