Նիկոլսկոյե բնակավայրում զինյալները վանքում շուրջ 300 մարդու են պահել որպես պատանդ. ՌԴ ՊՆ
Ռուսաստան«Նիկոլսկոյե բնակավայրում «Այդար» ազգային գումարտակի զինյալները, տեղադրելով կրակային դիրքերը հենց Նիկոլո-Վասիլյեւսկու ուղղափառ վանքի տարածքում, շուրջ 300 խաղաղ բնակչի ու վանականի պատանդ են պահել: Այդ բնակավայրը ազատագրելիս ռուսական ստորաբաժանումները ոչնչացրել են ազգայնականների մի մասին, մնացածը փախուստի են դիմել: Պատանդներն ու վանքի շենքը չեն տուժել»,-հայտարարել է Ռուսաստան ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր ԻգորԿոնաշենկովը: