Իլոն Մասկի երեխաների մայրը սիրավեպ է սկսել տրանսգենդերի հետ
Մի քանի օր առաջ Իլոն Մասկի եւ Grimes-ի երկրպագուները իմացել են, որ նախկին ամուսինները երկրորդ դուստրն են ունեցել: Նրանք երեխային անսովոր անուն են տվել՝ Exa Dark Sideræl։ Սպասելի էր։ Բայց զույգը միասին չի մնացել: Ինչպես ասում են Page Six-ի աղբյուրները, Իլոն Մասկը եւ Գրեյմսը միավորվել էին իրենց առաջին բաժանումից հետո, ապա նրանք որոշում էին կայացրել փոխնակ մորից երեխա ունենալ։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք բաժանվեցին: Այժմ նախկին սիրեցյալները նոր սիրավեպեր ունեն։
Իլոնա Մասկի նոր սիրելիի մասին մենք պատմել ենք իրեր առաջ։ Նա դերասանուհի Նատաշա Բասեթն է: Նրանք ոչ մի կերպ չեն հաստատել տեղեկությունը, բայց պապարացիները հասցրել են նրանց լուսանկարել Tesla-ի համահիմնադրի՝ մասնավոր ինքնաթիռից իջնելիս։
Grimes-ը նույնպես ժամանակը զուր չի վատնում։ Երգչուհուն կասկածում են տրասնեգեներ Չելսի Մենինգի հետ սիրավեպի մեջ։ Նշենք, որ լինելով տղամարդ Չելսին 35 տարով կալանավորվել է ԱՄՆ բանակի փաստաթղթերի հետ խարդախ գործողությունների համար, նրան մեղադրել են 20 հանցագործությունների մեջ։ Մենինգի տրանսգենդերային անցումը սկսել է արդեն բանտում։ Ըստ Page Six-ի, նրանք Grimes-ի հետ միասին ապրում են Օսթինում: