Իրաքում ամերիկյան հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը:
Էրբիլի նահանգապետ Օմեդ Խոշնավը հստակեցրել է, որ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։
Տեղի ունեցածի կապակցությամբ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ուժեղացրել է իր հսկողությունը և ամբողջությամբ փակել դիվանագիտական առաքելության տարածք։