ԱՄՆ-ը վերացնում է ապաստան ստանալու սահմանափակումները միայնակ ճանապարհորդող միգրանտ երեխաների համար
Առանց ուղեկցության միգրանտ երեխաներին, որոնք փորձում են մուտք գործել ԱՄՆ, այլեւս չեն զրկի ապաստան հայցելու հնարավորությունից՝ համաձայն ԱՄՆ առողջապահական մարմինների կողմից հայտարարված նոր ցուցումների, հաղորդում է AP-ն:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, ուրբաթ ուշ երեկոյան փոփոխությունների մասին հայտարարելով, ասել են, որ «առանց ուղեկցության, քաղաքացի չհանդիսացող երեխաների վտարումը հանրային առողջությունը պաշտպանելու համար արդարացում չէ»:
Նոր փոփոխությունների մասին հայտարարվել է այն բանից առաջ, երբ ուժի մեջ պետք է մտներ դատարանի որոշումը, որը Ջո Բայդենի վարչակազմին թույլ կտար արտաքսել ուղեկցություն չունեցող երեխաներին, որոնք ապաստան են փնտրում՝ 42-րդ բաժնի դրույթների համաձայն, որը ներդրվել է 2020թ․ մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Որոշումը տարածվում է մեծահասակների եւ երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների վրա: