Ջասթին Բիբերի կինը հոսպիտալացվել է
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլին, հոսպիտալացվել է «ինսուլտի ախտանիշներով», հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ աղջիկն սկսել է շարժման հետ կապված խնդիրներ ունենալ, նրան շտապ օգնություն են ցուցաբերել։ Բժիշկների խոսքով՝ դա ուղեղի հիվանդության պատճառով է, բժիշկները Բիբերի ուղեղում արյան մակարդուկ են հայտնաբերել COVID-19-ով հիվանդանալուց հետո։
Ավելի ուշ Հեյլին հայտնել է, որ ինքնուրույն հաղթահարել է խնդիրը և մի քանի ժամ հետո վերականգնվել է։ Աղջիկը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին օգնության համար։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իր կյանքի «ամենասարսափելի պահերից մեկն էր»: