Իսկ որտե՞ղ է պետությունը. Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուպերմարկետների վաճառասրահները սրբող իմ հայրենակիցներ, եթե վստահ եք, որ սա աշխարհի վերջն է, ապա ձեր գնած մեծաքանակ ձեթը, շարաքավազը, ձավարեղենն աշխարհի վերջն ավելի անցնցում չեն դարձնելու և չեն փրկելու որևէի մեկի կյանքը: Եթե սա աշխարհի վերջը չէ, ապա ձեր կուտակած մթերքի պաշարով մի քանի ամիս շարունակ մակարոնեղենով ու ձավարեղենով եք միայն սնվելու:
Իսկ որտե՞ղ է պետությունը. 10-25 տոկոսի ամենօրյա գնաճի, սննդամթերքի արհեստական դեֆիցիտի, գերշահույթների ապահովման և արժեզրկվող ռուսական ռուբլու ծավալները տարադրամի հայաստանյան պաշարներով փոխարինվող այս դժնդակ օրերում, որտե՞ղ որոնել իշխանություններին»։