Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսիի» տնօրենի պաշտոնից
Անգլիայի Պրեմիեր լիգան սև ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։
Որոշումը չի ազդի ակումբի՝ մարզումներ և հանդիպումներ անցկացնելու կարողության վրա։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։
Ռուսաստանցի գործարարի ակտիվները, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի հետ կապված որոշ գործառույթներ (տոմսերի վաճառք, նոր տրանսֆերներ), արգելափակվել են։