Նարեկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները:
Նարեկ Հարությունյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտություններ կրեցին 1/4 եզրափակչում, իսկ 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը՝ որակավորման փուլում: Եթե վերջիններիս հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա մեր այս 4 ըմբիշները հնարավորություն կունենան պայքարելու բրոնզե մեդալի համար: