Բայդենը հանձնարարել է ևս 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է ևս 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այսօր նա ստորագրել է համապատասխան հուշագիր, հայտնում է Սպիտակ տան կայքը։
Փաստաթղթի համաձայն ՝ Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտպանական ծախսերը կրճատել մինչև 200 մլն դոլար գումարի չափով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: