Ռուսաստանը նոտա է փոխանցել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը՝ կապված Meta-ի նոր կանոնների հետ
Ռուսաստանը նոտա է փոխանցել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը՝ կապված Meta-ի նոր կանոնների հետ։Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Интерфакс»-ը։
«Երեկ ԱՄՆ-ի դեսպանատանը գրություն է փոխանցվել, որում ասվում է, որ գործ է հարուցվելու այդ ընկերության ղեկավարության դեմ ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածով (ծայրահեղականության մասին)։ Նշվել է ընկերության բացարձակ հանցավոր, նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքական չափանիշներով անընդունելի հաղորդագրությունների մասին»,- ասել է նա։
Ավելի վաղ Meta-ն ժամանակավոր թույլատրել էր Facebook եւ Instagram հարթակներում օգտատերերին բռնի արտահայտություններ օգտագործել ռուս զինվորականների նկատմամբ:
Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է Meta-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, իսկ ՔԿ-ն ծայրահեղականության մասին գործ է հարուցել ընկերության աշխատակիցների նկատմամբ։
Ռոսկոմնադզորը գլխավոր դատախազության պահանջով որոշել է արգելափակել Instagram-ը։ Գործակալությունը սոցցանցի ռուս օգտատերերին ժամանակ է տվել մինչեւ մարտի 14-ի ժամը 00:00-ն՝ ներբեռնելու իրենց լուսանկարները, տեսանյութերը, կոնտակտները եւ ծանուցումները։
Աղբյուրը հայտնել է, որ WhatsApp մեսենջերը, որը նույնպես պատկանում է Meta-ին, Ռուսաստանում չի արգելափակվի։