Pink Floyd խումբը որոշել է ռուսներին զրկել իր երաժշտությունից, որպեսզի աջակցի Ուկրաինային
Բրիտանական Pink Floyd ռոք խումբը որոշել է Ռուսաստանում եւ Բելառուսում երաժշտական թվային հարթակներից հեռացնել իր բոլոր երաժշտական ձայնագրությունները՝ սկսած 1987 թվականից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խմբի հայտարարությունը։
«Որպեսզի աշխարհի հետ միասին վճռականորեն դատապարտենք Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, 1987 թվականից ի վեր Pink Floyd-ի աշխատանքները եւ Դեւիդ Գիլմորի բոլոր անհատական ձայնագրությունները հեռացվում են Ռուսաստանի եւ Բելառուսի բոլոր թվային երաժշտական փրովայդերներից՝ այսօրվանից սկսած», - հայտարարել է խումբը: