Իտալիան կալանավորել է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի սուպերզբոսանավը
Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը Տրիեստի նավահանգստում, օլիգարխների հարստության առգրավման շրջանակում, կալանավորել է 530 մլն եվրո (578 մլն դոլար) արժողությամբ սուպերզբոսանավը, որպեսզի ճնշում գործադրվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով, տեղեկացրել է AP-ը։
Իտալիայի ոստիկանությունը համարել է, որ «Sy A» զբոսանավը պատկանում է միլիարդատեր Անդրեյ Իգորի Մելնիչենկոյին, «որը կարողություն է դիզել պարարտանյութերի արտադրությամբ եւ ածխային էներգետիկայով զբաղվելով»։ Նավը կալանավորվել է ուրբաթ երեկոյան։
Անցած շաբաթ Իտալիայի իշխանություններն առգրավել էին ռուսաստանցի միլիարդատերերին պատկանող մոտ 143 մլն եվրո (153 մլն դոլար) արժողությամբ զբոսանավեր եւ ամառանոցներ այնպիսի գեղատեսիլ վայրերում, ինչպիսին են Սարդինիան, Լիգուրիայի ծովափը եւ Կոմո լիճը։