Մակրոնն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է BFMTV-ն։
Նրա խոսքով՝ Փարիզը «փորձում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծում գտնել»։ Զրույցի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մինչ այս երեք երկրների ղեկավարները զրուցել են երկու օր առաջ՝ մարտի 10-ին, նրանց զրույցի թեման եղել է նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի «ապառազմականացման եւ ապազգայնականացման» մասին։
Արեւմտյան երկրները դատապարտել են այս որոշումը, պահանջել դուրս բերել ռուսական զորքերը եւ սահմանել կոշտ հակառուսական պատժամիջոցներ։ Դրանից հետո Էմանուել Մակրոնը մի քանի անգամ զանգել է Ռուսաստանի նախագահին։ Վերջին անգամ նրանք խոսել են մարտի 6-ին, նրանց զրույցը տեւել է գրեթե երկու ժամ, քննարկել են Ուկրաինան։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 11-ին հայտնել է, որ «Վլադիմիր Պուտինն ու պարոն Մակրոնը բանակցություններ են վարում գրեթե երկու օրը մեկ»։