Որտեղի՞ց են զբոսաշրջիկներ ժամանել Վրաստան 2022թ․ փետրվարին. Հայաստանն առաջին եռյակում է
2022թ․ փետրվարին Վրաստան է այցելել 165 626 օտարերկրյա այցելու, ինչը 297 տոկոսով ավելի է 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ եւ համապատասխանում է մինչհամաճարակային մակարդակի 35,4 տոկոսին։ Այս մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության նյութերում, հաղորդում է Новости-Грузия-ն։
Փետրվարին Վրաստան կատարած միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 137 148։ 2019թ․ փետրվարին նախահամաճարակային մակարդակը վերականգնվել է 55,4 տոկոսով։ 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 282 տոկոս։
Միջազգային այցելություններից երկրի եկամուտը, ըստ վարչության տվյալների, կազմել է ավելի քան 105,2 մլն դոլար, ինչը 670,8 տոկոսով ավելի է 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս գումարը կազմում է 2019թ․ ցուցանիշի 62,2 տոկոսը։
Երկրների վարկանիշն ըստ Վրաստան այցելուների թվի 2022թ․ փետրվարին՝
• Թուրքիա՝ 29 606 այցելու, նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը՝ 85,2 տոկոս;
• Ռուսաստան՝ 20 876 այցելու, աճը՝ 613,7 տոկոս;
• Հայաստան՝ 17 366 այցելու, աճը՝ 200,2 տոկոս;
• Վրաստան (ոչ ռեզիդենտներ)՝ 15 856 այցելու, աճը՝ 175,3 տոկոս;
• Իսրայել՝ 8779 այցելու, աճը՝ 19852,3 տոկոս;
• Ուկրաինա՝ 8601 այցելու, աճը՝ 700,8 տոկոս;
• Ադրբեջան՝ 7562 այցելու, աճը՝ 91,4 տոկոս;
• Ղազախստան՝ 4121 այցելու, աճը՝ 830,2 տոկոս;
• Բելառուս՝ 3446 այցելու, աճը՝ 744,6 տոկոս;
• Իրան՝ 3272 այցելու, աճը՝ 842,9 տոկոս;
• Սաուդյան Արաբիա՝ 2728 այցելու, աճը՝ 68,100.0 տոկոս;
• Ուզբեկստան՝ 2723 այցելու, աճը՝ 116,8 տոկոս;
• Լեհաստան՝ 2080 այցելու, աճը՝ 10300.0 տոկոս;
• Հնդկաստան՝ 2017 այցելու, աճը՝ 1244,7 տոկոս;
• Ֆիլիպիններ՝ 1716 այցելու, աճը՝ 8931,6 տոկոս։
2019թ․ Վրաստանում զբոսաշրջությունը ռեկորդներ է գրանցել․ ավելի քան 9,3 միլիոն միջազգային ճանապարհորդ եւ 3,3 միլիարդ դոլար եկամուտ։Արդյունաբերության եկամուտները 2020թ․ նվազել են մինչեւ 427,7 միլիոն դոլար, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ 1,7 միլիոն։