Բելառուսի կառավարությունը երկարաձգել է երկրից հացահատիկի արտահանման արգելքը
Նախարարների խորհուրդը մարտի 11-ի թիվ 125 որոշմամբ երկարացրել է Բելառուսից հացահատիկի արտահանման արգելքը եւս կես տարով։ Փաստաթուղթն այսօր պաշտոնապես հրապարակվել է ազգային իրավական համացանցային պորտալում, հաղորդում է REFORM.by-ը։
Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկի, մանրացված հացահատիկի, ինչպես նաեւ ռապսի, արեւածաղկի սերմերի, ճակնդեղի միջուկի,քուսպի, ռապսից կամ կոլզայից շրոտի արտահանմանը։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ ԵԱՏՄ երկրներին։
Բացառություն է արվել մարդասիրական օգնության, տարանցիկ երթեւեկության համար։