Moody's-ը մեկ աստիճանով նվազեցրել է Կիևի և Խարկովի վարկանիշները
Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Կիեւի եւ Խարկովի վարկանիշները՝ ազգային եւ արտարժույթով CAA2-ից մինչեւ CAA3, հաղորդում է ZN.ua-ն։
Անցյալ շաբաթ գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի եվրոպարտատոմսերի վարկանիշը САА2-ից մինչեւ САА3՝ բացատրելով իր գործողությունները Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի սրմամբ։
Մարտի վերջին Moody's-ը խոստացել էր վերանայել Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը։ Մի քանի շաբաթ առաջ Եվրամիության հիմնական վարկանիշների կանխատեսումները, ընդհակառակը, բարելավվել էին։