Երկուշաբթի ՆԱՏՕ-ն զորավարժություններ կսկսի Նորվեգիայում՝ ՌԴ-ի հետ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա
Երկուշաբթի ՆԱՏՕ-ն զորավարժություններ կսկսի Նորվեգիայում՝ Ռուսաստանի հետ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է AFP-ը:
27 երկրներից մոտ 30 000 զինվորական, 200 ինքնաթիռ եւ 50 նավ կմասնակցեն Cold Response 2022 զորավարժություններին, որն այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենամեծ զորավարժությունն է:
Մարտի 14-ից մեկնարկող զորավարժությունները թույլ կտան արեւմտյան երկրներին կատարելագործել իրենց մարտական հմտությունները Նորվեգիայի ցուրտ կլիմայական պայմաններում, ներառյալ Արկտիկայում, ցամաքում, ծովում եւ երկնքում:
Զորավարժությունները տեղի կունենան Ռուսաստանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, եւ թեեւ դրանք նախատեսված էին Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ, այժմ, պատերազմի հետ կապված, լրացուցիչ նշանակություն են ստանում, գրում են լրատվամիջոցները։