Սալվադորում որոշում է կայացվել ձերբակալել նախկին նախագահին 19896թ. քահանաների սպանությունների պատճառով
Սալվադորում դատարանը որոշում է կայացրել ձերբակալել երկրի նախկին նախագահ Ալֆրեդո Քրսիտիանիին զինվորների կողմից 1989թ. վեց ճիզվիտ քահանայի եւ եւս երկու մարդու զանգվածային սպանության հետ կապված, գրել է The Guardian-ը։
Դատախազությունը հավաստիացրել է, որ Քրստիանին իմացել է քահանաներին սպանելու զինվորականների ծրագրի մասին եւ ոչինչ չի ձեռնարկել՝ նրանց կանգնեցնելու համար։ Փետրվարի 25-ին Քրիստիանիի, որը Սալվադորի նախագահն է եղել 1989-1994թթ., եւ մի խումբ զինվորների դեմ առաջադրվել են սպանություններին հանցակցության մեղադրանքներ։ Քրիստիանին եւ նախկին խորհրդարանական Ռոդոլֆո Փարքերը կանչվել են դատարան, բայց չեն ներկայացել։
«Այլ բան չի մնում անելու՝ այդ անձանց կալանքի տակ վերցնելուց բացի, քանի որ նրանք չեն ներկայացել դատարան եւ փաստաբաններ չեն ուղարկել»,- նշվել է դատարանի վճռի մեջ։
Քրստիանին Սալվադորից հեռացել է 2021թ. այն բանից հետո, երբ կանգնել է Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի առջեւ, որը հետաքննում էր կառավարության նախկին պաշտոնյաների վերավճարման մասին տեղեկությունները։
Երբ դատախազությունը նորից բացեց քահանաների սպանության գործը, նախկին նախագահի դուստրը՝ Կլաուդիա Քրստիանին, հրապարակել է հոր մի քանի լուսանկարները եւ ասել, որ իրենք պապենական հողում են գտնվում, այսինքն՝ Իտալիայում։
Դստեր հրապարակած հայտարարությունում երկրի նախկին նախագահը մերժել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։