Մաքսիմ Ֆադեևը հայտարարել է իր լեյբլի աշխատանքների վերսկսման մասին
Մաքսիմ Ֆադեեւը սոցիալական ցանցերում հայտարարել է իր՝ MALFA ընկերության աշխատանքների վերսկսման մասին, հաղորդում է «ՌԻԱՆովոստի»-ն:
«Լավ նորություն երկրպագուների համար։ MALFA ընկերությունը վերսկսում է իր աշխատանքը ՌԴ-ում։ Այդ կապակցությամբ սոցցանցերում հետեւեք մեր էջերին, որտեղ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին։ Ես ձեզ սիրել եմ, սիրում եմ եւ կսիերմ», – գրել է պրոդյուսերը։
Լեյբլի հետ համագործակցել են Մաքսիմը, Նարգիզը եւ Serebro խումբը: Պրոդյուսերի հետ նրանց հարաբերությունների խզումն ուղեկցվել է սկանդալներով։