«Երգ երգոցը» վերադառնում է Հանրայինի եթեր. Խորեն Լեւոնյանն ու Տիգրան Վիրաբյանը՝ հաղորդման նոր եթերաշրջանի ու երկամյա դադարի պատճառի մասին
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջան է վերադառնում հեռուստադիտողի համար, թերեւս, ամենասպասված երաժշտական նախագծերից մեկը՝ «Երգ երգոցը», որն ավելի քան տասը տարվա եթերային հեռարձակումից հետո երկու տարի առաջ հայտարարել էր դադարի մասին: Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն կիրակի սիրված հաղորդաշարը կրկին կլինի Առաջին ալիքի եթերում, եւ այն հեռուստադիտողի համար շարունակելու է ներկայացնել Խորեն Լեւոնյանը:
Հաղորդման երկամյա դադարի ու նոր եթերաշրջանի ձեւաչափի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի եւ նախագծի հաղորդավար Խորեն Լեւոնյանի հետ:
Երբ երկու տարի առաջ հայտարարվեց «Երգ երգոցի»՝ այլեւս եթեր չհեռարձակվելու լուրը, հեռուստադիտողի ափսոսանքն ակնհայտ էր: Ինչպես նշում է Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության շուրջ ցանկացած քննարկում եւս բերում էր տվյալ հարցին՝ ե՞րբ է կրկին եթերում լինելու «Երգ երգոցը».
«Կարծում եմ՝ նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ այն, որ «Երգ երգոցը» Հանրային հեռուստաընկերության լեգենդար նախագծերից մեկն է, որն ունի տարիների պատմություն, ձեռագիր, որն ամենասիրվածներից է: Նախագիծ, որը սիրելի է ե´ւ երիտասարդների, ե´ւ տարեցների կողմից, եւ Հանրային հեռուստաընկերությունը կարեւորություն տվեց այս նախագծի վերադառնալուն, ու մենք նոր ձեւաչափով ու մոտեցումներով այն վերականգնեցինք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: