ՌԴ ՊՆ․ ՌԴ ԶՈՒ-ի աջակցությամբ ԴԺՀ-ի ստորաբաժանումները հարավից եւ արեւելքից արգելափակել են Նովոանդրեևկան
ԴԺՀ-ի Ազգային միլիցիայի ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերի կրակային աջակցությամբ վերահսկողություն են սահմանել Վալերիանովկա եւ Զելյոնի Գայ բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաեւ արգելափակել են Նովոանդրեեւկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Խորքային առաջխաղացումը 9 կիլոմետր է կազմել։ ԼԺՀ-ի զորքերի խմբավորումը՝ շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողություն է սահմանել Սուրովցեւկա, Շչեդրիշչեւո, Ժիտլովկա բնակավայրերի նկատմամբ եւ արգելափակել Ռուբեժնոյեն։ Առաջխաղացումը կազմել է 6 կիլոմետր»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը՝ շարունակելով հարձակումը լայն ճակատով, հասել են Նովոդոնեցկոյե, Նովոմայորսկոյե եւ Պավլովկա բնակավայրեր։ Մեկ օրում առաջխաղացումը կազմել է 21 կիլոմետր։
«Մարտի 12-ի առավոտյան բարձր հեռահարության զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Վասիլկովի ռազմական օդանավակայանը եւ Բրովորում Ուկրաինայի զինված ուժերի ռադիոտեխնիկական հետախուզության գլխավոր կենտրոնը շարքից դուրս են հանվել։ Օրվա ընթացքում ռուսական ավիացիան եւ ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են հինգ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երկու «Բայրաքթար TB2» եւ մեկ «Տոչկա-Ու»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 145 օբյեկտ։ Այդ թվում՝ երեք «Բուկ Մ-1» զենիթահրթիռային համալիր, ութ կապի կենտրոն, զինամթերքի եւ քսանյութերի հինգ պահեստ, ռազմատեխնիկայի կուտակման 78 վայր։ Գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3491 օբյեկտներ շարքից հանվել են։ Ոչնչացվել է 123 անօդաչու թռչող սարք, 1127 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 115 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 423 դաշտային հրետանի եւ ականանետ, 934 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։