«Ոչ ոք չպետք է լսի հաջողության մասին ձեր մտքերը». ինչու են համացանցում քննադատել Քիմ Քարդաշյանին
Քիմ Քարդաշյանը հստակ գիտի, թե ինչպես հասնել հաջողության, վաստակել համաշխարհային համբավ եւ դառնալ միլիարդատեր։ Նախօրեին աստղը Variety-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել կանանց, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը սկսել։
«Ես ունեմ լավագույն խորհուրդը բիզնեսով զբաղվող կանանց համար։ Բարձրացրեք ձեր ***ը եւ աշխատեք։ Թվում է, թե մեր օրերում ոչ ոք չի ցանկանում աշխատել», - ասել է Քիմը։
Համացանցի օգտատերերին դուր չի եկել Քարդաշյանի հայտարարությունը։ «Ես կարծում եմ, եթե դուք մեծացել եք Բեւերլի Հիլզում շատ հաջողակ ծնողների հետ, փոքրիկ առանձնատանը... ոչ ոք չպետք է լսի ձեր մտքերը հաջողության/աշխատանքային էթիկայի մասին», «ես կարող էի աշխատել օրական 24 ժամ, բայց միեւնույնն է չէի կարողանա ճանապարհորդել կամ գնել տուն, որը չէր գտնվի խուլ վայրում։ Գրողը տանի, այս հարուստները ոչինչ չգիտեն իրական աշխարհի մասին», - գրել են Twitter-ի օգտատերերը։
Լուսանկարները՝ այստեղ: