Ռոսկոմնադզորը հայտնել է արտասահմանյան հարթակներում ԶԼՄ-ների և ռուսաստանցիների համար 85 սահմանափակումների մասին
Ռոսկոմնադզորը հայտնել է արտասահմանյան հարթակներում ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների համար 85 սահմանափակումների մասին։
Ռոսկոմնադզորի սահմանափակումների թվում են՝
YouTube — 36 (23 օգտահաշվի արգելափակում);
Facebook — 18 (14);
Instagram — 13 (12);
Twitter — 9 (5);
TikTok — 7 (3);
Google — 2 սահմանափակում ԶԼՄ-ների հավելվածների ներբեռնման մասով։
Ռոսկոմնադզորը նշել է, որ Twitter-ում սահմանափակումների դեպքերից մեկը կապված է օգտահաշիվների զանգվածային արգելափակման հետ, որոնք, իբր, կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ։ Թե քանի հաշիվ է փակվել, չի նշվում։
Սահմանափակումների տակ են հայտնվել «Россия сегодня», ТАСС, ВГТРК, «Первый канал», РБК, РЕН ТВ, НТВ, «Москва 24» եւ այլ լրատվամիջոցներ, հաղորդում է Коммерсантъ-ը։