Լյուբով Ուսպենսկայան ցույց է տվել, թե ինչպես է պլաստիկ վիրահատություններից հետո փոխվել նրա դուստրը
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Instagram-ում ցույց է տվել, թե ինչ տեսք ունի նրա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, հերթական պլաստիկ վիրահատությունից մի քանի ամիս անց:
Մինչ այդ Ուսպենսկայան խոստացել էր, որ իր դուստրը «գեղեցիկ ու առողջ» կլինի։ Նա կիսվել է դստեր հրապարակմամբ, որին կից աղջիկը գրել է․ «Միմյանց նման ենք, ինչպես ջրի երկու կաթիլը․․․ Մի խնձորի երկու կես ենք։ Ժամանակ եմ անցկացնում սիրելի մայրիկիս հետ»։ Լուսանկարում նրանք նստած են սեղանի շուրջ եւ գրկախառնված են։ Մեկնաբանություններում բաժանորդները նշել են, որ Պլակսինան զգալիորեն փոխվել է եւ լավ տեսք ունի:
Չորս տարի առաջ Պլակսինան վթարի էր ենթարկվել հեծանվով։ Նա կոտրել էր ծնոտն ու առջեւի ատամները։ Միջադեպը տեղի էր ունեցել Կոստա Ռիկայում։