«Շնորհակալություն լավ մարդկանց». Լոլիտան հայտարարել է դստեր եւ մոր հետ վերամիավորվելու մասին (Տեսանյութ)
Լոլիտան Instagram-ի իր բաժանորդների հետ կիսվել է ուրախ լուրով. նա վերջապես հանդիպել է մոր եւ դստեր հետ:
Միլյավսկայան շատ էր անհանգստանում իր հարազատների համար։ Բանն այն է, որ 58-ամյա երգչուհու տարեց մայրն ու սիրելի դուստրը մնացել էին Կիեւում։ Լոլիտան բազմիցս խնդրել է հումանիտար միջանցքներ բացել, եւ ահա, դատելով տեսանյութից, դերասանուհուն հաջողվել է հանդիպել հարազատների հետ:
«Իմ ամբողջ ընտանիքից ողջույն բոլորին։ Շնորհակալություն լավ մարդկանց, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի մենք միասին լինենք: Սա իմ մայրն է, սա էլ դուստրս։ Շատ շնորհակալություն, լավ մարդիկ օգնեցին», - խոստովանել է Լոլիտան։
Տեսանյութը՝ այստեղ: