Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել
Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Երեւանի հետ, եթե Հայաստանը «քաղաքական կամք դրսեւորի»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսեւորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է Խալաֆովը:
Նրա խոսքով՝ գլխավոր առաջնահերթությունն է «հաղորդակցման ուղիների վերականգնումը, այդ թվում՝ մինչեւ Նախիջեւան երկաթգծի եւ ավտոճանապարհի բացումը»: «Մենք պատրաստ ենք սկսել Հայաստանի հետ սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան սկզբունքային քայլերն այդ ուղղությամբ»: