Ստորագրությունը՝ քաղաքապետինը, որոշումները՝ Ավինյանինը. Ավանի թաղապետ է դառնալու նախկին պատգամավորի եղբայրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Ավինյանն արդեն իսկ «գրավել» է Երևանի քաղաքապետարանն, ու բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ: Մասնավորաբար, բացի մի քանի թաղապետերից, առաջիկայում Ավինյանի պահանջով աշխատանքից կազատվեն նաև քաղաքապետարանի ու թաղապետարանի մի շարք «օդիոզ» դեմքեր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ազատվողների թվում կլինի նաև մշտապես սկանդալների մեջ հայտնվող՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, որն օրերս, «պիպետկայով» հանդերձ, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն: Այս մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Ավանի նոր թաղապետի նշանակման հետ:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու քպ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: