«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները այս տարի կփոխվեն
«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները 2022 թվականից կփոխվեն։ Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ այսուհետ «Ոսկե գնդակի» հանձնման համար հաշվի կառնվեն ֆուտբոլիստի նվաճումները ոչ թե օրացուցային տարում, այլ մրցաշրջանի արդյունքներով։ Դա նշանակում է, որ մյուս «Ոսկե գնդակը» կհանձնվի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով, որը կավարտվի հուլիսին։ 2022-ի ԱԱ-ն արդեն կներառվի «Ոսկե գնդակ»-2023-ում։ «Ոսկե գնդակի» քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի վարկանիշով տղամարդկանց թոփ-100 թիմերի և կանանց թոփ-50 թիմերի ներկայացուցիչները։
«Ոսկե գնդակը» նաև ավելի անհատական մրցանակ կդառնա, որը ստանալու համար ավելի քիչ կարևորություն կունենան թիմային տիտղոսներն ու հաջողությունները։