Ռուսները առևանգել են Մելիտոպոլի քաղաքապետին․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ
Ուկրաինայի իշխանությունները տեղեկություններ ունեն ռուս զավթիչների կողմից գրավված Մելիտոպոլի քաղաքի ղեկավար Իվան Ֆյոդորովի առևանգման մասին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Նախնական տեղեկություններով՝ մեկ ժամ առաջ զավթիչները առևանգել են Մելիտոպոլի քաղաքի քաղաքապետ Իվան Ֆյոդորովին»,-նշել է նա։
Տիմոշենկոն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նրա, հաստատում է ռուսների կողմից Մելիտոպոլի քաղաքապետին առևանգելը։