YouTube-ն արգելափակում է ռուսական լրատվամիջոցների ալիքները
Google-ին պատկանող YouTube վիդեոհոսթինգը հայտարարել է ռուսական պետական լրատվամիջոցների ալիքների արգելափակման մասին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին բովանդակությունը խախտում է համայնքի սկզբունքները: Ռուսական պետական լրատվամիջոցների հետ կապված ալիքներն անմիջապես կարգելափակվեն։