Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում լիրան արժեզրկվում է
Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում թուրքական լիրան արժեզրկվում է։ Այսօր 1 դոլարի նկատմամաբ լիրայի փոխարժեքը հասել է 14․99-ի։
Թուրքական ազգային արժույթն արժեզրկվում է նաև եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Այսօր արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/16․46 լիրա, 1 սթեռլինգ/19․53 լիրա փոխարժեքով, փոխանցում է Ermenihaber-ը։
1 գրամ ոսկին գնահատվում է 958 լիրա։