Ռուսաստանում կսահմանափակվի մուտքը Instagram
Ռոսկոմնադզորը որոշել է սահմանափակել մուտքը Instagram սոցիալական ցանց՝ կապված ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հիմք ընդունելով ՌԴ գլխավոր դատախազության պահանջը, մուտքը Instagram սոցիալական ցանց Ռուսաստանի Դաշնությունում կսահմանափակվի»,- հայտնել են Ռոսկոմնադզորում։
Ըստ հաղորդագրության՝ սոցցանցում տարածվում են տեղեկատվական նյութեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերով։