ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է քննարկումը Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրերի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Ռուսաստանի նախաձեռնությամբ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրերի վերաբերյալ քննարկումը։ Նիստի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հինգշաբթի երեկոյան նման հանդիպում անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է ԱՄՆ դեպարտամենտի պատվերով ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը։
Վաշինգտոնը պնդում է, որ ԱՄՆ-ի պատվերով Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են։