Սիրտս ցավում է, որ ստիպված ենք պատժել մարզիկներին. ՈւԵՖԱ-ի նախագահ
ՈւԵՖԱ-ի նախագահը խոսել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական թիմերին հեռացրել էին բոլոր միջազգային մրցաշարերից։
«Մենք սպորտային պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի նկատմամբ և ավելի քան մեկ միլիոն եվրո ենք հատկացրել ուկրաինացի երեխաներին և փախստականներին։ Ինչ վերաբերում է ռուս մարզիկներին ու թիմերին մրցաշարերից հեռացնելուն, ապա պետք է ասեմ, որ սա ոչ թե քաղաքական, այլ հումանիտար ճգնաժամ է։
Սիրտս ցավում է, որ ստիպված ենք պատժել մարզիկներին՝ նրանք չէին ուզում այս ամենը, իրենք չէին որոշում կայացնում։ Բայց մենք պետք է միասնություն դրսևորենք հանուն խաղաղության»,- մեջբերում է Ալեքսանդր Չեֆերինին Corriere della Sera-ն։