Թուրքիան Կիևից տեղափոխում է իր դեսպանատունը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ երկիրը Կիևից դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի։
«Թուրքիան Կիևում իր դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի քաղաք՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական զորքերի ծրագրված հարձակման մասին լուրերի ֆոնին»,- ասել է Բիլգիչը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան աշխատում է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ծանր իրավիճակում հայտնված իր քաղաքացիների տարհանման ուղղությամբ։