Ելենա Յակովլևան չի կարողանում Ուկրաինայից դուրս բերել հորը մարմինը հուղարկավորելու համար
Դերասանուհի Ելենա Յակովլեւան մի քանի օր առաջ հայտնել է հոր մահվան մասին, որը գտնվում էր Ուկրաինայում։ Հիմա արդեն հայտնի է դարձել, որ աստղը չի կարողանում նրան հողին հանձնել երկրում լարված ռազմական իրավիճակի պատճառով։
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստն Ինստագրամում գրել է, որ ուկարիանական զորքերն իրեն թույլ չեն տալիս Խարկով մեկնել՝ հորը հուղարկավորելու համար։
«Հնարավորություն տվեք հուղարկավորելու հորս։ Հումանիտար միջանցքներ բացեք։ Միջանցքներ բացեք գոնե երեխաների ու նրանց մայրերի համար։ Ես հասկանում եմ, թե որքան դժվար է երեխաներ ունեցող մայրերի համար»,- գրել է արտիստը։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն արդեն մի քանի օր փորձում են անվտանգ հումանիտար միջանցքներ կազմակերպել։ Ավելի վաղ մի քանի հազար մարդ, այնուամենայնիվ, կարողացել է լքել քաղաքներ, սակայն հեռանալ հաջողվել է ոչ բոլորին։