Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել
ԱՄՆ-ում վառելիքի գները կշարունակեն աճել՝ երկրի ներկայիս վարչակազմի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միջին Արեւմուտքի հիանալի նահանգները վճարում են գալոնի դիմաց 4-5 դոլար, կարծում եմ՝ Կալիֆոռնիան վճարում է մոտ 8 դոլար, բայց մենք ավելի բարձր գներ կտեսնենք»,- ասել է նա Fox News-ի եթերում: «Դա շոկային կլինի»,- հավելել է Թրամփը:
ԱՄՆ-ում լցակայաններում բենզինի գինը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույնը։ Հինգշաբթի այն գերազանցել է 4,31 դոլարը մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր)՝ Regular ապրանքանիշի համար (համապատասխանում է ՌԴ-ում АИ-92 բենզինին): Կալիֆոռնիայում մեկ գալոնի դիմաց բենզինի գինն արդեն գերազանցել է 5 դոլարը։ Վառելիքի գների աճը նկատելիորեն արագացել է ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։