Ադրբեջանում համաներմամբ ազատ է արձակվել 8 626 մարդ
Ադրբեջանի իշխանությունները «հաղթանակի օրվա» առիթով կիրառել են համաներման ակտ ընդհանուր առմամբ 15 450 մարդու նկատմամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այդ մասին ասել է արդարադատության նախարարության պատիժների կրման վերահսկման տեսչության պետ Մալիք Ալեքպերովը։
8 626 մարդ ազատ է արձակվել, պատժի ժամկետը կրճատվել է 6 489 մարդու համար, կարճվել է 332 մարդու քրեական հետապնդումը։ Համաներման ակտը վերաբերել է 735 կնոջ, 45 անչափահասի, 60 տարեկան 491 մարդու, 83 օտարերկրյա քաղաքացու։