Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորականներին ներգրավելու առաջարկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորականներին ներգրավելու գաղափարին։
Պետության ղեկավարի խոսքով՝ «արեւմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար, «դա անում են բացահայտ, անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքից ավելի քան 16 000 կամավորներ հայտ են ներկայացրել՝ ԼԺՀ եւ ԴԺՀ տեղափոխվելու եւ, ինչպես իրենք են անվանում, «ազատագրական շարժմանը» մասնակցելու համար։
«Իհարկե, ճիշտ ենք համարում դրական արձագանքել հայտերին, առավել եւս, որ այդ հայտերը գումարի դիմաց չեն, այլ այդ մարդկանց իրական ցանկությունն է։ Նրանցից շատերին մենք գիտենք, նրանք օգնել են ԻՊ-ի դեմ պայքարում ամենաբարդ ժամանակահատվածում՝ վերջին տասը տարում»,- ասել է Շոյգուն։
«Եթե դուք տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավորական հիմունքներով, առավել եւս՝ ոչ գումարի դիմաց, գալ եւ օգնել Դոնբասում բնակվող մարդկանց, ապա պետք է ընդառաջել եւ օգնել նրանց՝ տեղափոխվել մարտական գործողությունների գոտի»,- պատասխանել է Պուտինը։
Նա նաեւ հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ Դոնբասին հանձնել որպես հաղթավար վերցված արեւմտյան արտադրության տեխնիկան, տանկերը եւ հրազենը։