Գազի ֆյուչերսները Եվրոպայում էժանացել են ավելի քան 7 տոկոսով
Եվրոպայում գազի գները, հազար խորանարդ մետրը երկուշաբթի 3 900 դոլարի հասնելուց եւ երեքշաբթի 3 300 դոլար նիշի վրա պահպանվելուց հետո, շարունակում են նվազել, ուրբաթ հազար խորանարդ մետրի գինն իջել է 1 400 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ապրիլյան ֆյուչերսի արժեքը առավել լիկվիդային TTF հաբի ինդեքսով աճուրդի սկզբում կազմել է 1 387,6 դոլար, ինչից հետո մի փոքր բարձրացել է՝ 1 430 դոլար, իսկ հետո նորից սկսել նվազել։ Առայժմ գնային նվազագույնը 1 330,8 դոլար է, ինչը 7,4 տոկոսով ցածր է նախօրեի հաշվարկային գնից՝ 1 437,7 դոլար։