Ռուսաստանը հանել է ութ երկրներ, այդ թվում Հայաստան թռչելու կորոնավիրուսային սահմանափակումները
Ռուսաստանը հանել է համավարակի պատճառով մտցրած սահմանափակումները Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Իրան թռչելու համար, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։
«2022թ. մարտի 9-ին, ՌԴ կառավարության որոշման համապատասխան, հանվել են ավելի վաղ COVID-19-ի տարածման կանխման շրջանակում մտցված սահմանափակումները Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Իրան կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքների համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Թռիչքները կիրականացվեն փոխադարձ հիման վրա, ըստ օդային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական դրույթների եւ ավիաիշխանությունների առանձին պայմանավորվածությունների։
«Ավիաընկերությունները կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքներ կատարելիս պետք է հետեւեն ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժշկի 18.03.2020թ. №7՝ «COVID-19-ի տարածման կանխման նպատակով մեկուսացման ռեժիմի ապահովման մասին» որոշման դրույթներին։