Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն արգել է իր երաժշտությունն օգտագործել Ռուսաստանում
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը պաշտոնապես արգելել է իր երաժշտությունն օգտագործել Ռուսաստանում։ Այդ մասին արտիստը հայտարարել է ինստագրամյան էջում։
Հիմա արդեն ռադիոկայանները եւ հեռուստաալիքները չեն կարող եթեր հեռարձակել վոկալիստի երաժշտական կոմպոզիցիաները, ինչպես նաեւ որպես սաունդթրեք օգտագործել ֆիլմերի եւ սերիալների համար։ Բարսկիխը հավելել է, որ իր երգերի ողջ կատալոգը կհանվի ռուսական ցանցից։
«Ուկրաինայից իմ գործընկերներին կոչ եմ անում հետեւել իմ օրինակին։ Միացեք բոյկոտին»,- երգչի խոսքերգ մեջբերել է «Культуромания»-ն։